Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Պատժամիջոցները ՝ վճար ինքնիշխանության համար․ Պեսկով

Հլս 18, 2022 12:52
110

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատժամիջոցներն անվանել է այն գինը, որը Ռուսաստանն ու Իրանը պետք է վճարեն իրենց ինքնիշխանության համար։

Նա նշել է, որ ԽՍՀՄ ժամանակներից ի վեր երկրի դեմ տարբեր սահմանափակումներ են մտցվել, դրանց ընդհանուր թիվը հասնում է հազարների։

«Սակայն, հավանաբար, դա այն գինն է, որը և՛ մեր երկիրը, և՛ Իրանը վճարում են իրենց անկախության և իրենց ինքնիշխանության համար», — ասել է Կրեմլի խոսնակը Իրանի պետական ​​ռադիոյի և հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որի մի հատված ցուցադրել է «Россия 24»-ը։ Պեսկովը հիշեցրել է  նաև ռուսական ասացվածքը ՝ «այն, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի է ուժեղացնում»։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Մոսկվայի դեմ ոչ մի պատժամիջոցներ չեն հանվի, եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի «Ռուսաստանի պայմաններով»։

Մինչ այս եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ հակառուսական պատժամիջոցները, որոնք Եվրամիությունը սահմանել է ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության, գործում են։ Նա պարզաբանել է, որ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի սահմանափակող միջոցառումները հասնեն  «ցանկալի արդյունքի»։