Լուրեր | 2022/12/28 08:59
Բնական գազի նոր պաշարներ են հայտնաբերվել
Սև ծովի թուրքական հատվածում ավելի քան 3 հազար մետր խորության վրա 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ են հայտնաբերվել: Նորությունը Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն է հայտնել: Հավելել է, որ Թուրքիայի բնական գազի պաշարները Սև ծովում կազմում են 710 միլիարդ խորանարդ մետր ` մեկ տրիլիոն դոլար շուկայական արժեքով: Իսկ հետախուզական աշխատանքները շարունակվելու են:

