Լուրեր | 2022/12/28 09:07
Հայաստանյան «Հայբրիդ» լաբորատորիայի բժշկական բացառիկ լուծումները
Պատերազմի մասնակից 50-ից ավելի տղաներին երկրորդ կյանքի հնարավորություն են տվել «Հայբրիդ» լաբորատորիայում ստեղծվող տիտանե պրոթեզները։ Այս լաբորատորիան Հայաստանում զարգացնում է 3D և արդեն նաև 4D բժշկություն. տեղում ստեղծվում են իմպլանտներ, հոդային գլխիկներ ու պրոթեզներ՝ վերջույթները կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցողների համար։ «Հայբրիդ» լաբորատորիայի համահիմնադ...

