ABNews
Վրաստան կարտոֆիլի ներկրմամբ ՀՀ-ն 9-րդ, արտահանմամբ՝ 3-րդ տեղում է
Լուրեր | 2022/07/02 14:33

Այս տարվա 4 ամսում Վրաստանից կարտոֆիլի արտահանման ծավալը կրճատվել է, իսկ ստացված եկամուտը նվազել: Տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ դրանց Վրաստանից արտահանվել է 20 հազար 047 տոննա կարտոֆիլ՝ 4,698 մլն դոլար արժողությամբ: Կրկնակի կրճատվել է նաև ներմուծման ծավալը, 5 ամսում Վրաստանը գնել է 3 109 տոննա կարտոֆիլ՝ 1,881 մլն դոլար արժողությամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գնել է 6 524 տոննա՝ 1,425 մլն դոլար արժողությամբ։ Ըստ տվյալների Վրաստան կարտոֆիլի ներկրմամբ Հայաստանը 9-րդ, արտահանմամբ՝ 3-րդ տեղում է: Վրաստանը Հայաստանից գնել է 0,6 տոննա՝ 450 դոլար արժողությամբ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
