Ռուսաստանին G20-ից հանելը կդանդաղեցնի գլոբալ պարենային ճգնաժամի հաղթահարման ջանքերը
Լուրեր |
«Մեծ քսանյակից» (G20) եւ միջազգային այլ կազմակերպություններից Ռուսաստանին հանելը կարող է դանդաղեցնել Ուկրաինայում պատերազմի պատճառով խորացած գլոբալ պարենային ճգնաժամի հաղթահարման ջանքերը, Reuters-ին ասել է օգնության Welthungerhilfe (WHH) գերմանական խմբի ղեկավար Մաթիաս Մոգեն։ Խումբը ծրագրերով սպասարկում է 14,3 մլն մարդու 35 երկրներում։
Նրա խոսքով՝ ճգնաժամի հաղթահարման համար չափազանց կարեւոր է կապ պահպանել Ռուսաստանի հետ, որն աշխարհում ցորեն արտադրող ամենախոշոր երկրներից մեկն է։
«Իհարկե, Ռուսաստանն ագրեսոր է, եւ պատժամիջոցներ ու նման բաներ պետք են։ Բայց ներկա հումանիտար իրավիճակում պետք է բաց լինեն կապի գծերը»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Ռուսաստանին պետք է հանել G20-ից, չնայած փորձագետները նշել էին, որ դա հազիվ թե տեղի ունենա՝ հաշվի առնելով Հնդկաստանի, Չինաստանի եւ G20-ի որոշ այլ անդամների անհամաձայնությունը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է պարենի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում եւ հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի անբավարարություն առաջացրել Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի որոշ մասերում։
Ճգնաժամը հանգեցրել է Ռուսաստանից եւ Ուկրաինայից մատակարարումների կրճատման, նրանց միասին բաժին էր ընկնում ցորենի համաշխարհային արտահանման 25 եւ եգիպտացորենի արտահանման 16 տոկոսը։ Մատակարարումների կրճատումը հանգեցրել է գների կտրուկ աճի միջազգային շուկաներում։
Մոգեն ասել է, որ սպասում է, որ «Մեծ յոթնյակի» առաջնորդները կդիտարկեն այս հարցն իրենց գալիք հանդիպումներում։ Ըստ Մոգեի՝ Ռուսաստանը նախկինի պես «Մեծ ութնյակի» մի մասն էր 2007 եւ 2008թթ. պարենային ճգնաժամի ժամանակ եւ կառուցողական դեր է խաղացել սովի դեմ պայքարում ամբողջ աշխարհում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Chronicle․ AI-ի հզոր գործիք, թե՞ գաղտնիության նոր սպառնալիք
2026/04/21/ 15:54 -
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ Փաշինյանին
2026/04/21/ 15:21 -
Հայաստանը և Վրաստանը կարող են շահել կապիտալի և զբոսաշրջության հոսքերի վերաբաշխումից․ ԱՄՀ
2026/04/21/ 15:03 -
Համաշխարհային բուրմունքի հայկական արմատներն ու ապագայի տեսլականը․Արտակ Ալեքսանյանի անդրադարձը
2026/04/21/ 14:57 -
Գերմանիայում քննարկվում է պահեստազորայինների տարիքային շեմի բարձրացումը
2026/04/21/ 14:55 -
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
2026/04/21/ 14:41 -
Հրազդանի կիրճում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի. որքան բյուջե է նախատեսված
2026/04/21/ 14:38 -
Նեթանյահուն հայտարարել է Իրանից բխող սպառնալիքի չեզոքացման մասին
2026/04/21/ 14:08 -
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
2026/04/21/ 14:04 -
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
2026/04/21/ 13:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.