Շիրակի մարզում ընթացքի մեջ է բերքահավաքը Ախուրյանում, Արթիկում և Անիում հացահատիկի, իսկ Ամասիայում և Աշոցքում ` կերային կուլտուրաների բերքահավաքն ընթացքի մեջ է: 2022-ին Շիրակի  մարզում կատարվել է հացահատիկի և հատիկաընդեղենի 31640 հա, տեխնիկական 80 հա, կարտոֆիլի 3489 հա, բանջարեղենի 1264 հա և կերային կուլտուրաների 9574 հա ցանք: Մարզպետարանի պատասխանատուների այցելությունների ընթացքում նախորդ տարվա համեմատ դիտարկվել է գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի աճ: