ABNews

Նավթի գինը բարձրացել է

Լուրեր | 2024/01/10 10:32

Նավթի գինը բարձրացել է
Նավթի գինը շարունակում է բարձրանալ` վկայելով ԱՄՆ-ում հումքի նվազման մասին: Գների բարձրացումը պայմանավորված է նաև Կարմիր ծովում նավերի վրա հարձակումներով, ինչը մեծացնում է նավթի մատակարարումների խաթարման վտանգը Մերձավոր Արևելքում: Brent տեսակի նավթի գինը հասել է 78 դոլարի՝ 1 բարելի դիմաց, իսկ West Texas Intermediate-ի արժեքը մոտեցել է 73 դոլարին: Նավթի ամերիկյան ինստիտուտը հայտնել է, որ անցյալ շաբաթ ազգային պաշարները նվազել են 5.2 միլիոն բարելով: ԱՄՆ-ի հումքի ընդհանուր պաշարները դեկտեմբերին կրճատվել են 4.1%-ով, ինչը ամենամեծ ամսական անկումն է եղել 2021թ. հունիսից ի վեր:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը