ABNews

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2022 թ.-ի օգոստոսի տվյալները

Լուրեր | 2022/09/02 06:00

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2022 թ.-ի օգոստոսի տվյալները
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է ավելի քան 4.3 մլրդ դրամ: Գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։ Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 69.4մլն դրամի։Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 65%-ով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը