ABNews
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի կիսամյակային արդյունքները
Լուրեր | 2022/08/31 05:39

Հայաստանի բանկերի միությունը ամփոփել է բանկային համակարգի 2022թ առաջին կիսամյակի ցուցանիշները: Դրանք վկայում են, որ այդ ընթացքում կապիտալն ավելացել է 23%-ով՝ կազմելով 1 139 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 2.74%-ով՝ կազմելով 7 239 մլրդ դրամ։ ՀԲՄ գործադիր տնօրենի խոսքով՝ տարիների ընթացքում բանկային համակարգում կապիտալի և ակտիվների էական, անընդհատ աճը վկայում է համակարգի շարունակական մեծացման և ընդլայնման մասին։ Առաջին կիսամյակում վարկային ներդրումներն ավելացել են 0.7%-ով՝ կազմելով 3 996 մլրդ դրամ։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 44.4%-ը տնտեսությանը տրված վարկերն են, 44.2%-ը՝ ֆիզանձանց վարկերը և 11.4%-ը՝ այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները: Վարկերի կառուցվածքում գրանցվել է սպառողական վարկերի 0.4%, հիպոտեկի 10.3%, շինարարության 4.2%, գյուղատնտեսության վարկերի 1.6% աճ ։ Նվազում գրանցվել է տրանսպորտի և կապի, սպասարկման, արդյունաբերության և առևտրի ոլորտներում:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
