Իրանը տանկային դիվիզիա է ուղարկել Աֆղանստանի սահման

Aamaj News աֆղանական գործակալությունը հայտնում է, որ Իրանը տանկային դիվիզիա է ուղարկել Աֆղանստանի սահման:

Ապրիլի 23-ին սահմանապահների միջեւ հսկիչ անցակետում վեճ էր ծագել, որը հանգեցրել էրայն բանին, որ իրանական կողմը ժամանակավորապես փակել էր սահմանային անցակետը։

Պատճառը եղել է այն, որ թալիբները սկսել են ճանապարհ կառուցել «Իսլամ-Կալայից» ոչհեռու։ Իրանցի սահմանապահները դադարեցրել աշխատանքները, քանի որ սահմանայինգոտում ճանապարհի կառուցելու պաշտոնական հաստատում չի եղել: