ABNews
Ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ իշխանությունը ռուբլին կայունացնելու համար
Լուրեր | 2022/07/02 09:30

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրեց Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենաուժեղ տնտեսական ճգնաժամին, գրում է BBC-ն։ Գործակալությունն անդրադարձել է ռուբլու ամրապնդման խնդրին, նշելով, որ որքան ավելի ամրապնդվում է ռուբլին ու էժանանում են դոլարն ու եվրոն, այնքան Ռուսաստանում ավելի ինետենսիվ են մտածում ինչ-որ բան անել փոխարժեքի հետ։ Ռուսաստանի ֆինանսների նախարարը խոստովանել է, որ ռուբլու կայունացման համար իշխանությունը կարող է սկսել արժութային ինտերվենցիաներ։ Այսինքն՝ կառավարել փոխարժեքը՝ ռուբլով գնել բարեկամ երկրների արժույթը՝ ռուբլու թուլացման համար։ Սակայն Տնտեսական զարգացման նախարարությունը և Կենտրոնական բանկի ղեկավարը առայժմ դեմ են ինտերվենցիաներին, գտնելով, որ այդ դեպքում ռուբլին կախվածություն կունենա արժույթներից։ Իսկ դա արժեզրկման ուղիղ ճանապարհ է։ ՌԴ Ֆինասնսների նախարարը խոստովանել է, որ սա «ծանր հրետանուե վերջին գործիքն է մնացածն արդեն գործածվել է։ Ըստ հրապարակված զեկույցի Ռուսաստանում նախորդ տարվա ապրիլից մինչև այս ապրիլը ռուսաստանցիների իրական աշխատավարձը, հաշվի առնելով գնաճը, նվազել է 7,2%-ով։ Նվազել է նաեւ ռուսների թիվը՝ տարեսկզբից երկրի բնակչությունը նվազել է 375,4 հազար մարդով, որից 64,2 հազարը լքել է երկիրը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
