«Ժողովուրդ». Ձվի շուկայում հայտնվել է նոր խաղացող. քննարկում խորհրդարանում
Լուրեր |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում՝ ձվի շուկայի իրավիճակի հետ կապված։ Ի դեպ, քննարկման ընթացքում դաշտի հետ կապված մի շարք աղմկահարույց իրավիճակներ բացահայտվեցին: Պարզվեց՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը, որ ունի 40 եւ ավելի տոկոս ներկայացվածություն, միշտ տուժում է, եւ այն ընկերությունները, որոնք հավակնում են լինել այդպիսին, ապագայում են տուժելու:
Արձանագրենք, որ եթե հավկիթի շուկայում որեւէ փոփոխություն չլինի առաջիկայում, Հայաստանը ձու արտադրողից վերածվելու է ձու ներկրողի: Քննարկման ընթացքում առաջարկներ հնչեցին, որից մեկն այն է, որ ձվի շուկա մտնող տնտեսվարողը լիցենզավորվի, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը նախապես պլանավորի եւ իմանա, որ նոր տնտեսվարող է մտնում, եւ ուսումնասիրի, թե նոր մտնողը ինչքան կարող է արտադրել, եւ շուկան որքան է զբաղված: Մյուս առաջարկն այն էր, որ դրոշմապիտակներ լինեն ձվերի վրա, որպեսզի ստվերի դեմ հնարավոր լինի պայքարել: Բանն այն է, որ դաշտում հայտնվել է նոր խաղացող, որի նկատմամբ բոլոր տնտեսվարողներն ունեն անվստահություն: Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է:
Ավելին՝ կասկածներ կան, որ իրենք ստվերում են աշխատելու եւ գաղտնի արտադրված կամ ներկրված ձու են հանելու վաճառքի, որը որեւէ կերպ չի վերահսկվելու, հետեւաբար դրոշմապիտակը լինելու է ամենամեծ գործիքը, որը կարող է խնդիրը կարգավորել: Մյուս կողմից՝ նկատենք՝ հանդիպմանը ներկա խոշոր արտադրող «Արաքս» թչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց ընկերությունն անընդհատ հարված է ստանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Ստացվում է, որ մի գերիշխող դիրք ունեցողն անընդհատ տուժում է պետության կողմից, պետության գործողությունների արդյունքում, եւ պետությունը ավտոմատ տեղ է բացում մեկ այլ տնտեսվարողի համար, որպեսզի նա մտնի շուկա ու դառնա գերիշխող դիրք ունեցող:
Այնուամենայնիվ, երեկվա քննարկմանը ներկա գրեթե բոլորի մոտ ակնհայտորեն տպավորություն էր, որ բոլոր պետական կառույցները աջակցում են «Շիրակ»-ին: նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է Նարեկ Նալբանդյանին, որը «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով եւ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի թակարժեք դղյակը»: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Chronicle․ AI-ի հզոր գործիք, թե՞ գաղտնիության նոր սպառնալիք
2026/04/21/ 15:54 -
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ Փաշինյանին
2026/04/21/ 15:21 -
Հայաստանը և Վրաստանը կարող են շահել կապիտալի և զբոսաշրջության հոսքերի վերաբաշխումից․ ԱՄՀ
2026/04/21/ 15:03 -
Համաշխարհային բուրմունքի հայկական արմատներն ու ապագայի տեսլականը․Արտակ Ալեքսանյանի անդրադարձը
2026/04/21/ 14:57 -
Գերմանիայում քննարկվում է պահեստազորայինների տարիքային շեմի բարձրացումը
2026/04/21/ 14:55 -
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
2026/04/21/ 14:41 -
Հրազդանի կիրճում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի. որքան բյուջե է նախատեսված
2026/04/21/ 14:38 -
Նեթանյահուն հայտարարել է Իրանից բխող սպառնալիքի չեզոքացման մասին
2026/04/21/ 14:08 -
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
2026/04/21/ 14:04 -
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
2026/04/21/ 13:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.