ABNews

Թուրքիան ջանքեր կգործադրի Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար. Չավուշօղլու

Լուրեր | 2022/04/14 05:23

Թուրքիան ջանքեր կգործադրի Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար. Չավուշօղլու
Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայում հակամարտության կողմերի հետ եւ ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար, հինգշաբթի տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ «Մենք բանակցություններ ենք վարում կողմերի հետ եւ ջանքեր գործադրում հանդիպման կազմակերպման համար»,- ասել է նա NTV հեռուստաալիքի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը կախված է Ռուսաստանի նախագահի համաձայնությունից։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը