Երեւանում այս տարի կփոխարինվի 467 վերելակ
Լուրեր |
Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են: Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ: Սակայն ծրագրի ծավալը տասը տոկոսով ավելացվել է, փոխվող վերելակների թիվը հասցնելով 467-ի: 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ փորձաքննություն և շահագործվում է: Մյուս մասը տեղադրման և կարգավորման փուլում է: Նոր վերելակները հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար. դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար է: Նոր վերելակները նաև մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը: 467 վերելակները փոխելուց հետո Երեւանում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Քաղաքապետարանը նախատեսում է ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի` ավելի մեծ ծավալով: 2023-ի համար նախատեսված է փոխել 700 վերելակ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Աշխատանքի արդյունավետությունը սկսվում է բարձր իմունիտետից․ աշխատանքից հետո վերականգնվելու արդյունավետ միջոցներ
2026/03/11/ 18:48 -
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
2026/03/11/ 18:40 -
2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
2026/03/11/ 18:34 -
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09 -
Վրաստանում չեղարկվել է ՀՀ և Ադրբեջանի սահմաններ տանող 60 կմ ճանապարհների կառուցման մրցույթը
2026/03/11/ 16:59 -
ԵՄ-ն քննարկում է գազի գնի սահմանափակումը՝ էներգակիրների արժեքը նվազեցնելու համար
2026/03/11/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․