ABNews
Ավիաընկերությունները, որոնց ղեկավարներն ունեն «տնտեսվարողի վատ հեղինակություն», վկայական չեն ստանա
Լուրեր | 2022/08/19 07:37

Կառավարությունն առաջարկում է վկայական չտալ այն ավիաընկերություններին, որոնց ղեկավարներն ունեն ՙտնտեսվարողի վատ հեղինակություն: Օդանավ շահագործողի վկայականը, այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել: Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որին ենթարկվում է Քաղավիացիայի կոմիտեն, առաջարկել էր մերժել Օդանավ շահագործողի վկայականը-ի տրամադրումը, եթե առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, նաեւ պետության անվտանգության կամ ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ: Նախարարությունն առաջարկում էր նաեւ, որ եթե ավիաընկերությունն արդեն ունի ՕՇՎ, բայց դրա գործունեության ընթացքում ի հայտ են գալիս վերը նշված հիմքերը, որոնք հնարավոր չէ վերացնել, ապա կոմիտեն կարող է դադարեցնել վկայականի գործողությունը: Մինչևայժմ ՙԱվիացիայի մասին՚ օրենքում ՕՇՎ-ի տրամադրումը մերժող կամ եղած ՕՇՎ-ի գործողությունը դադարեցնող նման հիմքեր նախատեսված չեն:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
