ABNews
ԱՄՀ կանխատեսում․ Համաշխարհային տնտեսության հեռանկարներն ավելի մռայլ են, քան կանխատեսվում էի
Լուրեր | 2022/11/14 05:57

Համաշխարհային տնտեսության հեռանկարներն ավելի մռայլ են, քան կանխատեսվում էին անցած ամիս, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ վկայակոչելով վերջին ամսին գնումների գծով մենեջերների հարցումների ցուցանիշների վատթարացումը։ ԱՄՀ-ն ավելի մռայլ կանխատեսման համար մեղադրել է դրամավարկային քաղաքականության խստացումը, որն առաջ է եկել կայուն բարձր գնաճով պայմանավորված, Չինաստանում աճի թույլ տեմպը, նաեւ պարենային անվտանգության բացակայությունը՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Ավելի վաղ ԱՄՀ-ն իջեցրել էր 2023թ. գլոբալ աճի կանխատեսումը՝ 2,7 տոկոս նախորդ 2,9 տոկոսից։
Հիմնադրամը կարծում են, որ էներգետիկ ճգնաժամի խորացումը Եվրոպայում լուրջ վնաս կհասցնի տնտեսական աճին եւ կբարձրացնի գնաճը, այն դեպքում, երբ շարունակվող բարձր գնաճը կարող է հանգեցնել տոկոսադրույքների ավելի զգալի, քան սպասվում էր, բարձրացման եւ գլոբալ ֆինանսական պայմանների խստացման։ Դաժան եղանակային պայմանները նույնպես կվնասեն աճի տեմպին ամբողջ աշխարհում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
