Թրամփը հստակ ուղեցույց է տվել՝ Իրանի հետ բանակցությունների վարման վերաբերյալ

Թրամփը հստակ ուղեցույց է տվել՝ Իրանի հետ բանակցությունների վարման վերաբերյալ

Թրամփը հստակ ուղեցույց է տվել՝ Իրանի հետ բանակցությունների վարման վերաբերյալ։ Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը

«Նախագահը մեզ բավականին հստակ ուղեցույցներ է տվել, և մենք կտեսնենք, թե ինչպես կընթանան գործերը, Պակիստան մեկնելուց առաջ», լրագրողներին ասել է Վենսը։

Փոխնախագահը նաև հույս է հայտնել, որ բանակցությունները լավ արդյունք են ունենալու։ 

«Մենք անհամբերությամբ սպասում ենք բանակցություններին: Կարծում եմ՝ դրանք դրական արդյունք են ունենալու»,- ասել է Վենսը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվելու են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։