Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիաhարվածների հետևանքով հարյուրավոր զnhերի և հազարից ավելի վիրավnրների կապակցությամբ․ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիաhարվածների հետևանքով հարյուրավոր զnhերի և հազարից ավելի վիրավnրների կապակցությամբ․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը վշտակցությունն է հայտնել ապրիլի 8-ին Լիբանանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ։

Այս մասին Հայաստանի արտաքին գերատեսչությունը համապատասխան գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում ենք բոլոր վիրավորներին արագ ապաքինում՝ հույս հայտնելով լարվածության թուլացման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման համար»,-ասված է գրառման մեջ։