Ամփոփվեց ամիսներ շարունակ անցկացված CaseKey մրցույթը, որը արդեն հինգ տարի կամրջում է ուսանողներին ու գործատուներին՝ հնարավորություն տալով երիտասարդներին աշխատել իրական բիզնես խնդիրների վրա։
Այս տարի նախաձեռնությանը միացավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ մասնակցողները այցելեցին արտադրական տարածք, ուսումնասիրեցին գործունեության ամբողջ շղթան և փորձեցին լուծումներ առաջարկել ոլորտի իրական մարտահրավերներին։
Ծրագրի ընթացքում ուսանողները մասնակցել են դասախոսությունների, աշխատել մենթորների հետ և կուտակած գիտելիքները կիրառել իրական միջավայրում։
CaseKey-ն արդեն ունի ավելի քան 7000 դիմորդ և շուրջ 900 շրջանավարտ։
Մրցույթի ամփոփումն անցկացվեց ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ հաղթողներ ճանաչվեցին Innovision, Unio և Zenith Consulting թիմերը։
ԶՊՄԿ-ն համոզված է՝ կրթական նախաձեռնություններին աջակցելը խթանում է երիտասարդների ներուժի բացահայտումը և նպաստում նորարար տնտեսության ձևավորմանը:
*գովազդ

