ABNews

ԶՈՒ ԳՇ պետը այցելել է արևելյան սահմանագոտու դիրքեր

Լուրեր | 2025/12/30 07:02

ԶՈՒ ԳՇ պետը այցելել է արևելյան սահմանագոտու դիրքեր

Այցի շրջանակում զինանձնակազմին փոխանցվել են նվերներ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը այցելել է Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Այցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը, զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ, եղել է մի շարք բանակային դիրքերում։ Նա հանդիպել է հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ և տեղում ծանոթացել ծառայության իրականացման պայմաններին։

Այցի շրջանակում զինանձնակազմին փոխանցվել են նվերներ՝ գալիք տոների կապակցությամբ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցը նպատակ ուներ պահպանել հրամանատարական կապը առաջնագծում ծառայություն իրականացնող ստորաբաժանումների հետ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը