Ժաննա Անդրեասյանը կրթամշակութային մի շարք հաստատություններում հետևել է նորոգման և վերակառուցման աշխատանքներին
Լուրեր |
Շրջայցի ընթացքում քննարկվել են կրթական ու մշակութային միջավայրի բարելավման հարցեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի կրթամշակութային մի շարք հաստատություններում ընթացող շինարարական և վերակառուցման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Առաջին կանգառը Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ շուրջ 620 ուսանող է սովորում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է վերակառուցված հաստատության ընձեռած հնարավորությունները, տարածքային նպատակահարմարությունները, գույքային հագեցվածությունը, ճաշարանի և բացօթյա մարզումային տարածքի անհրաժեշտությունը:
Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մարիամ Հակոբյանի խոսքով՝ արվեստանոցների նախագծման ու գույքի համալրման աշխատանքներն իրականացվել են անհրաժեշտ չափորոշիչների համաձայն:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև Հայաստանի ուշուի հավաքականի անդամներին, որոնք նաև Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներ են և առաջիկայում Բրազիլիայում մասնակցելու են աշխարհի առաջնությանը: Ժաննա Անդրեասյանը հաջողություն և հաղթական վերադարձ է մաղթել մարզիկներին:
Հաջորդաբար նախարարն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։ Պետության աջակցությամբ իրականացվել է լսարանների և մասնագիտական դասարանների ամբողջական վերանորոգում, արդիականացվել են օդափոխության և ջեռուցման համակարգերը, իրականացվել է պատուհանների և դռների փոխարինում, ինչպես նաև նոր գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերում։
Վերանորոգվել են գրադարանը, հրատարակչության սենյակը և ձայնադարանը:
Շրջայցի հաջորդ կանգառը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն էր։ Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Նրա խոսքով` հիմնանորոգման ընթացքում պարզվել է՝ թանգարանի երկրորդ մասնաշենքի մի պատը հնարավոր չէր ամրակայել, ինչի հետևանքով նոր նախագծի անհրաժեշտություն է առաջացել: Առաջին մասնաշենքում ներկայումս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ վերակառուցվում է։ Նշվել է նաև, որ Թումանյանի տուն-թանգարանը ներկայումս գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:
Ժաննա Անդրեասյանը հաջորդաբար այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք։ Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է ներքին հարդարման աշխատանքներին և ստեղծված ժամանակակից պայմաններին։ Թատրոնը ապահովված է նոր բեմով, լուսային ու ձայնային համակարգերով և տեխնիկական ժամանակակից հնարավորություններով։ Նախատեսվում է, որ առաջին հարկում գործելու է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում կտեղակայվի մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։ Ավարտվել է նաև հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգումը: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել դահլիճի կահավորումը: Նախասրահում նախատեսվում է ունենալ նաև Սոս Սարգսյանին նվիրված թանգարանային հատված: Ըստ տնօրենի՝ թատրոնի բացումը նախատեսված է աշնան վերջին։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ թատրոնի շահագործումը սպասված իրադարձություն է, քանի որ այն լինելու է Հայաստանում վերջին տարիներին նորակառույց միակ թատրոնը:
Կրթամշակութային հաստատություններ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների պատշաճ իրականացումն ու նախանշված ժամկետների պահպանումը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․