Ժաննա Անդրեասյանն ու Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ մշակութային օրերի կազմակերպման հեռանկարները
Լուրեր |
Ժաննա Անդրեասյանն ու Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ մշակութային օրերի կազմակերպման հեռանկարները:
ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ-ից:
Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են մշակույթի ոլորտում հայ-չինական համագործակցության առկա բարձր մակարդակին և զարգացման հեռանկարներին: Շեշտվել է երկկողմ մշակութային կապերի ընդլայնման և խորացման կարևորությունը՝ որպես հազարամյակների պատմություն ու հարուստ մշակույթներ ունեցող ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու կարևոր գործոն։
Նախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակությամբ արձանագրել է վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի առաջատար թանգարանների միջև ակտիվ փոխգործակցությունն ու համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը, որը թույլ է տալիս նոր շունչ հաղորդել հայ-չինական մշակութային երկխոսությանը:
Նախարար Սուն Յելին նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծել հայ և չինացի զբոսաշրջիկների համար՝ դարձնելով մշակութային զբոսաշրջությունն ավելի դինամիկ և հասանելի։
Կողմերը քննարկել են համատեղ մշակութային օրերի կազմակերպման, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման, մասնագետների փոխանակման, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ոլորտներում փորձի և գիտելիքի տարածման հեռանկարները։
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելին ստորագրել են 2026-2029թթ. մշակութային համագործակցության ծրագիր` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների միջև:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․