ABNews

Զելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է «Ազատության» շքանշանով

Գործարար կենսակերպ | 2026/08/26 12:20

Զելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է «Ազատության» շքանշանով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին SpaceX-ի ղեկավար, միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկին պարգևատրել է ուկրաինական «Ազատության» շքանշանով։ Հրամանագիրը հրապարակված է ուկրաինական պետության ղեկավարի կայքում։

Հրամանագրում ասվում է, որ պարգևը շնորհվել է մարդկանց կյանքի և ազատության պաշտպանության գործում ունեցած անձնական վաստակի, ինչպես նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման համար։

Ավելի վաղ Զելենսկին պարգևներ էր հանձնել Ուկրաինայի դաշնակից երկրների նախագահներին և վարչապետներին։ Օտարերկրյա առաջնորդները մասնակցել էին պարգևատրմանը Կիևում, ուր ժամանել էին հանրապետության անկախության 35-ամյա հոբելյանի առթիվ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը