ABNews

Միլիարդատիրոջ հրաժարականը․ Տատյանա Կիմը հեռացել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

Գործարար կենսակերպ | 2026/11/21 16:09

Միլիարդատիրոջ հրաժարականը․ Տատյանա Կիմը հեռացել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

Ռուսական խոշորագույն Wildberries առցանց առևտրի հարթակի ղեկավար Տատյանա Կիմը հրաժարական է տվել․ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ Եվրոպական միության կողմից նրան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառելուց օրեր անց։

Ընկերությունը նոր գլխավոր տնօրեն է նշանակել Ալեքսեյ Կուլիկովին, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ հղում անելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներին։

Wildberries-ը դեռևս չի արձագանքել լուրերին։

Նոյեմբերի 16-ին Բրյուսելի կողմից պատժամիջոցների ցանկում ներառվելուց հետո Կիմին սպառնում է ակտիվների սառեցում ԵՄ-ում, ինչպես նաև ճամփորդության և գործարքների իրականացման արգելք։

ԵՄ-ն հայտարարել է, որ Կիմին թիրախավորել է, քանի որ Wildberries-ը Ռուսաստանի «խոշորագույն հարկատուներից մեկն է» և «գործում է որպես մատակարարման ցանց ռուսական բանակի համար՝ նպաստելով ռազմական և երկակի նշանակության ապրանքների վաճառքին»։

Ընկերությունը և Կրեմլը պնդում են, որ Wildberries-ը մատակարարումներ չի իրականացնում ռուսական բանակին։

Wildberries-ից հայտնել են, որ Կիմի դեմ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի ընկերության գործունեության վրա, քանի որ այն ԵՄ-ում ակտիվներ չունի և այնտեղ բիզնես չի վարում։ Ընկերության հայտարարության համաձայն՝ Wildberries-ը և խմբի մեջ մտնող մյուս ընկերությունները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը