2026 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 016 զբոսաշրջիկ: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Թվերով.
+27%. Սեպտեմբերի ցուցանիշը շուրջ 27 %-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ամսվա ցուցանիշը:
+28%. Աճը կազմել է շուրջ 28 %՝ 2026 թվականի օգոստոսի համեմատ:
Ռեկորդային ցուցանիշ. Սեպտեմբերի ցուցանիշը դարձել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշը:
2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 1 757 349 զբոսաշրջիկ։


