YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սա լավ լուր է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վիզուալ բովանդակությամբ եկամուտ ստանալ։
«Սա լավ լուր է այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել։ Այդ երևացող գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել», — նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս քայլով Հայաստանը ևս մեկ քայլ է անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ։
Վարչապետը նաև ընդգծել է, որ YouTube-ը ունի տեսողական բովանդակության բարձր չափանիշներ, ինչը կարող է նպաստել Հայաստանում ստեղծվող բովանդակության որակի բարձրացմանը։

