ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում՝ Երևան քաղաք, Ավան թաղամաս, Աճառյան 51/4 հասցեում։ Տեղեկությունը հայտնել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ։ Այդ հիմքով կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների վերացումը։
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

