ABNews

Թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից

Լուրեր | 2026/01/09 12:29

Թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից

Դեպքի առնչությամբ վարորդը դիմել է ոստիկանություն։

Այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում գտնվող վերջնակետում թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ենթարկվել է բռնության ուղևորներից մեկի կողմից։ Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ վարորդը հաց ուտելու ընթացքում ծեծի է ենթարկվել, ստացել է մարմնական վնասվածքներ և շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առնչությամբ վարորդը դիմել է ոստիկանություն։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող և աշխատակիցների նկատմամբ բռնություն պարունակող ցանկացած նմանատիպ միջադեպ», – նշել է ընկերության խոսնակը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը