Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
Լուրեր |
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում իրականացվել են մի շարք կարևոր, բայց նաև դժվար բարեփոխումներ։
Երևանի քաղաքապետ, Համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանն անհրաժեշտ է համարում բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումը։
Տիգրան Ավինյանն այդ մասին ասել է Հանրային հատվածի նորարարությունների ֆորումի ժամանակ ունեցած ելույթում։
«Կարծում եմ՝ բոլորս տեսնում ենք, որ այսօր քաղաքների դերը պետական կառավարման և հանրային քաղաքականությունների զարգացման առումով էականորեն ավելացել է։ Հայաստանում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ։ Դեռևս 2018 թվականին սկսվեցին մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված պետական կառավարման բարեփոխումներին և ընդհանուր թվայնացման գործընթացներին։ Այդ ժամանակ իմ գրասենյակը (խմբ. Տիգրան Ավինյանն այդ ժամանակ զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը) սկսեց աշխատել հանրային կառավարման բարեփոխումների շրջանակի վրա, և 2021 թվականին Կառավարությունն ընդունեց հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը։ Նույն տարիներին մեծ թափով շարունակվեց տեղական ինքնակառավարման համակարգի հիմնարար բարեփոխումը, այն է՝ համայնքների խոշորացման գործընթացը, իսկ 2019 թվականին մեկնարկեցին նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք համայնքներին բացի կառուցված ճանապարհներից, մանկապարտեզների, մշակույթի տներից, այգիներից տվեցին նաև գիտելիք՝ այդ տեսակ նախագծեր իրականացնելու համար։
Այս բարեփոխումների հաջորդ կարևոր փուլը, իմ համոզմամբ, պետք է լինի համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը։ Տեղական իշխանությունները պետք է ունենան բավարար գործիքներ և ռեսուրսներ իրենց բնակիչների խնդիրներն արդյունավետ լուծելու համար»,- նշել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում իրականացվել են մի շարք կարևոր, բայց նաև դժվար բարեփոխումներ։ «Մենք երեք տարվա ընթացքում եռապատկել ենք մեր սեփական եկամուտները, ամբողջությամբ թվայնացրել ենք քաղաքային ծառայությունները, երևանցիներին տրամադրել ենք քաղաքային կառավարմանը մասնակցելու թվային գործիքներ, ինչպես օրինակ «Ակտիվ քաղաքացի» հարթակը, 70-ական թվականների սարքավորումներով աշխատող մեր հիմնարկներն ու ընկերություններն արդիականացրել ենք՝ ներդնելով 21-րդ դարին համապատասխան տեխնիկական և թվային գործիքներ։ Մեր նպատակն է, որ Երևանում ձևավորվող այս փորձառությունը օգտակար լինի նաև Հայաստանի մյուս համայնքների համար, և Համայնքների միության միջոցով մենք պատրաստվում ենք այս լուծումները հասանելի դարձնել մեր մյուս համայնքների համար։ Իհարկե, մենք մեր շրջանակով որոշակի խնդիրներ կլուծենք, բայց շատ կարևոր է, որ հանրային կառավարման բարեփոխումները իրականացվեն համապետական մակարդակով, որովհետև համապետական մակարդակով իրականացված արդյունավետ հանրային կառավարման բարեփոխումներն ազդելու են բոլորի՝ և՛ ինստիտուտների, և՛ համայնքների և՛ յուրաքանչյուր բնակչի վրա»,- եզրափակել է Երևանի քաղաքապետը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ստամբուլում կրկին արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
2026/04/22/ 13:04 -
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը՝ դիվանագիտական լուծման համար
2026/04/22/ 12:56 -
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)
2026/04/22/ 12:53 -
Անն Հեթուեյը PEOPLE-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը
2026/04/22/ 12:50 -
Իրանը հերքում է Ադրբեջանում Իսրայելի դեմ գործողությունների պատրաստման մասին պնդումները
2026/04/22/ 12:41 -
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․