Հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Երևանում, Նիկողոսյանի պատկերասրահում (Մարտիրոս Սարյանի փողոց 19-21), Երևանի Եբրայական Տան, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության և Նադավ հիմնադրամի աջակցությամբ կբացվի Իսրայելի «ԱՆՈՒ» թանգարանի («Հրեական ժողովրդի թանգարան») ցուցահանդեսը՝ «Հոկտեմբեր. Յոթը» վերնագրով։
«Հոկտեմբեր. Յոթը» ցուցահանդեսը իսրայելացի արվեստագետների արձագանքն է հոկտեմբերի 7-ի ողբերգությանը։ 25 հեղինակներ՝ նրանց թվում նաև նրանք, ովքեր զոհվել են այդ օրը կամ պատերազմի ընթացքում, իրենց նկարների, լուսանկարների, ձայնի և կինոյի միջոցով վերածել են համատեղ ցավը արվեստի լեզվի։
Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև հոկտեմբերի 12-ը։ Մուտքն ազատ է։

