Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները որակավորում են անցել
Լուրեր |
Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները որակավորում են անցել
Փրկարար ծառայության հիմնական առաքելությունը ներառում է աղետների ռիսկի նվազեցումը, արտակարգ իրավիճակներում բնակչության և նյութական արժեքների պաշտպանությունը, ինչպես նաև վերականգնողական աշխատանքների իրականացումը։
Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման ապահովման նպատակով Ներքին գործերի նախարարությունը խիստ կարևորում է փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը՝ զուգահեռաբար ներդնելով այդ գործընթացի գնահատման և վերահսկման ժամանակակից ու նպատակային մեխանիզմներ։
Այս ուղղությամբ ձեռնարկվող կարևորվող նախաձեռնություններից է նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողների հերթական որակավորման գործընթացը, որը կազմակերպվել և իրականացվել է սահմանված ժամանակացույցի ու կարգի համաձայն։
Որակավորման ընթացքում գնահատվել են փրկարարների մասնագիտական գիտելիքները, գործնական հմտությունները, աշխատանքային փորձը և իրավիճակային որոշումներ կայացնելու ունակությունները։ Գործընթացը կազմակերպվել և իրականացվել է արդարության և օբյեկտիվության հիմնական սկզբունքներին համապատասխան։
Որակավորման գործընթացը նպաստում է ոչ միայն անձնակազմի կարողությունների բարձրացմանը, այլև ամբողջ համակարգի ինստիտուցիոնալ կայունության և գործունակության ամրապնդմանը։
ՆԳ նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել փրկարար ծառայության ներուժի զարգացման, մասնագիտական չափանիշների վերանայման և որակավորման ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ձևավորել արդիական պահանջներին համահունչ, վստահելի և բարձր պատրաստվածությամբ համակարգ, որն արդյունավետորեն կծառայի հանրությանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․