Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը մայրաքաղաքի գերակշիռ մասում կգործի 17-ժամյա ջրամատակարարում։
Այսպիսով, տարվա տաք ամիսներին խմելու ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։ Սահմանափակումները կվերաբերեն Երևանի բոլոր 12 վարչական շրջաններին։
Բացառություն կկազմեն 2-3 վարչական շրջանների որոշ հասցեներ, որոնց համար նախատեսված են այլ կարգավորումներ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնել են, որ իրենք պայմանագրային կողմ չեն և հարցը գտնվում է Ջրային կոմիտեի տիրույթում։
Լրացուցիչ պարզաբանումների և հասցեների հստակ ցանկի վերաբերյալ տեղեկատվություն պետք է ներկայացնի համապատասխան ոլորտային մարմինը։
17-ժամյա գրաֆիկը պայմանավորված է սեզոնային և տեխնիկական գործոններով, պարզաբանել են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

