Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին
Լուրեր |
Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է.
«Ընդգծենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին:
Հավելեմ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցություններն, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:
Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահատված աջակցության, ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․