ABNews

Եղանակը Հայաստանում

Լուրեր | 2026/05/11 12:58

Եղանակը Հայաստանում

«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երևանում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 16-19 մ/վրկ։

Հայաստանի առանձին բնակավայրերում մայիսի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու ուժգնացում մինչև 16-20 մ/վրկ։

Առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երևանում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 16-19 մ/վրկ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +24+26։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+23,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+20, 

Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+22,

Տավուշում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+25,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,

Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28, 

Արմավիրում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +25+27, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+29,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+23։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը