Project Management Conference & Awards 2025-ը մեկ հարթակում հավաքեց ոլորտի ամենաակտիվ մասնագետներին՝ ընդգծելով նախագծերի կառավարման աճող դերը Հայաստանում։
Միջոցառումը նշանավորվեց Project Management Institute-ի նախագահ և գործադիր տնօրեն Պիեռ Լը Մանի պաշտոնական այցով Հայաստան, որը կարևոր ուղերձ էր միջազգային հանրությանը՝ փաստելով PMI Armenia Chapter-ի կայուն զարգացումն ու Հայաստանի հեղինակության աճը ոլորտում։
Մրցանակաբաշխության ընթացքում արժևորվեցին նորարարական, կայուն զարգացման, սոցիալական ազդեցության և հանրային ոլորտի լավագույն նախագծերը:
Միջոցառման առանցքում էր նաև պետական և մասնավոր հատվածների միջև փորձի փոխանակումը, ինչը ևս մեկ անգամ հաստատեց՝ նախագծերի արդյունավետ կառավարումը ռազմավարական նշանակություն ունի երկրի զարգացման համար։
*գովազդ

