Աշխարհի ֆոնդային շուկաներում իրավիճակն անկայուն է․ ներդրողները սկսում են ապահովագրել շահույթը՝ հատկապես ոսկու շուկայում, որն այս տարի թռիչքաձև աճ է գրանցել՝ գերազանցելով 50% աճը։ Երեկ «դեղին մետաղը» մեկ օրվա ընթացքում կորցրեց իր արժեքի ավելի քան 5%-ը՝ հասնելով 4127.22 դոլարի՝ չնայած որևէ ակնհայտ տնտեսական ազդակ չէր արձանագրվել։ Վերլուծաբանները սա համարում են գերգնահատված դիրքերի արդյունքում տեղի ունեցող բնական շտկում։
Հատկանշական է, որ նույն միտումը նկատվում է նաև տեխնոլոգիական սեկտորում․ Nasdaq-ի որոշ ցուցանիշներ նույնպես հայտնվել են «փրփրուն» շուկայի ճնշման տակ։ Մինչդեռ Netflix-ի բաժնետոմսերը նվազել են 6%-ով երրորդ եռամսյակի սպասվածից թույլ եկամուտների պատճառով, General Motors-ը, հակառակը, գրանցել է 15%-անոց աճ՝ շահույթի կանխատեսումը բարձրացնելուց հետո։
Աղբյուրը՝ Reuters / Rae Wee

