Աշխարհում կոնյակի վաճառքը կրճատվել է 13.4%-ով՝ հասնելով 2.7 մլրդ եվրոյի
Լուրեր |
Շքեղ VSOP և XO կոնյակների վաճառքը կրճատվել է, մինչդեռ մատչելի և երիտասարդ տեսակների պահանջարկը աճել է:
Ֆրանսիական մասնագիտական ասոցիացիա BNIC-ի տվյալներով՝ վերջին 12 ամիսների ընթացքում մինչև 2025 թ. հուլիսի վերջը աշխարհում կոնյակի վաճառքից ստացված եկամուտը կրճատվել է 13.4%-ով՝ հասնելով 2.7 միլիարդ եվրոյի։ Մատակարարումների ծավալը նվազել է ավելի մեղմ՝ 4.2%-ով և կազմել 154.6 միլիոն շիշ։
Մեկնաբանելով նվազումը, BNIC-ը նշել է, որ արժեքի կրճատումը գերազանցում է ծավալների նվազումը, քանի որ սպառողները առավել հաճախ անցնում են ավելի երիտասարդ և մատչելի կոնյակների, որոնց մատակարարումները աճել են 2.6%-ով։ Միևնույն ժամանակ, շքեղ կատեգորիաների՝ VSOP-ի և XO-ի վաճառքները կրճատվել են համապատասխանաբար 11.3%-ով և 12.9%-ով։
Չինաստան արտահանումը տարվա կտրվածքով կրճատվել է 24.4%-ով՝ հիմնականում կոնյակի ներմուծման մաքսատուրքերի կիրառման հետևանքով։ Հուլիսին այս մաքսատուրքերը ժամանակավորապես դադարեցվել են հիմնական մատակարարների նկատմամբ։ Հյուսիսային Ամերիկայում եկամուտը նվազել է 4.6%-ով, Եվրոպայում՝ 11%-ով։
Այդուհանդերձ, մատակարարումները դեպի այլ երկրներ աճել են 19.9%-ով, քանի որ արտադրողները փորձում են դիվերսիֆիկացնել եկամուտների աղբյուրները և նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից և Չինաստանից։ Այս հատվածը դեռևս փոքր է՝ կազմելով ընդամենը 17.5 միլիոն շիշ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․