Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն է
Լուրեր |
Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է:
«Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում անցկացվեց ամենամյա, հասարակական նշանակություն ունեցող միջոցառում՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագրով։
Միջոցառումն իրականացրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոնի» և «Կողք կողքի»
ներառական կրթական հասարակական կազմակերպության համագործակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ԱրարատԲանկի համաֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում։
Միջոցառման շրջանակում ներառական համերգը տեղի է ունեցել հայտնի երաժիշտների և «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ Կենտրոնի սաների նկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների
ցուցահանդես-վաճառքը հնարավորություն տվեց բացահայտելու նրանց յուրահատուկ աշխարհը և աջակցելու նրանց ստեղծագործական զարգացմանը։
««Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից
իրականացվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ և ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ ծրագիրը
պարզապես սոցիալական աջակցություն չէ․ այն երկարաժամկետ, կենսունակ մոդել է, որը միավորում
է մասնակիցներին, նրանց մենթորներին և ծնողներին՝ ստեղծելով միասնական զարգացման և
աշխատանքի հարթակ։ Ծրագրի շրջանակում մենք ոչ միայն սովորեցնում ենք, այլև ձևավորում
ենք անկախություն․ մարդիկ ձեռք են բերում հմտություններ, որոնք հնարավորություն
են տալիս ապրել արժանապատիվ և ապահովել իրենց սեփական եկամուտը։ Համոզված եմ, որ մեկ
տարի անց այս նախաձեռնությունը կդառնա ինքնուրույն գործող հարթակ՝ ներկայացնելով բարձրորակ
և ինքնատիպ արտադրանք՝ ստեղծված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կողմից», - ասում
է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։
«Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է՝ ներառական կրթությունը
սկսվում է ոչ միայն օրենսդրության փոփոխություններից, այլ մեկը մյուսին ճանաչելու և
ընդունելու պատրաստակամությունից։ «Մշակույթ՝
իմ ուղին» ծրագիրը վառ ապացույց է առ այն, որ արվեստը և մասնագիտական կրթությունը
կարող են դառնալ հզոր գործիք՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ընդունելու, ինչպես
նաև նրանց տաղանդն ու ներուժը հասարակությանը ներկայացնելու համար։ ԱրարատԲանկի համար
այս ծրագրին աջակցությունը հենց այն հավատքի արտահայտությունն է, որ բազմազանությունն ուժ է,
իսկ յուրաքանչյուր մարդ ունի արժանապատիվ կյանք ապրելու և ստեղծագործելու իրավունք»,
— նշում է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման
բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/27 20:20
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/27 19:19
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
2026/04/27/ 20:20 -
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
2026/04/27/ 19:19 -
Gucci-ն վերաթողարկում է 90-ականների խորհրդանշական վերնաշապիկը. հայտնի է արժեքը
2026/04/27/ 18:10 -
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ
2026/04/27/ 17:54 -
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրների շարքում են
2026/04/27/ 17:51 -
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․