Աշխատանքային վեճի դեպքում քաղաքացին ստիպված չի լինի դատարանով անցնել և գումար ծախսել. նոր անվճար ինստիտուտ է ներդրվում
Լուրեր |
Հայաստանում աշխատանքային վեճերի լուծման համար նոր գործիքակազմ է ներդրվում։
Հայաստանում աշխատանքային վեճերի լուծման համար նոր գործիքակազմ է ներդրվում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որի համաձայն նախատեսվում է ստեղծել աշխատանքային վեճերը լուծող հաշտարարի ինստիտուտ։ Այն գործելու է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում՝ որպես առանձին հանձնաժողով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նրա խոսքով, հաշտարարի հանձնաժողովը բաղկացած է լինելու 3 անդամից։ Մեկը լինելու է հանձնաժողովի նախագահը՝ նշանակված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից, մյուս երկուսը լինելու են սոցիալական գործընկերների կողմից՝ գործատուների շահերը ներկայացնող կազմակերպություն և արհմիություն։
«Այս նոր նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում, որ քաղաքացիները աշխատանքային վեճերի պարագայում ստիպված չլինեն դատական ընթացակարգերով երկար անցնել, ժամանակ ու գումար ծախսել։ Դրա փոխարեն կարող են դիմել հաշտարարի հանձնաժողովին և վեճը լուծել այդ հարթակում։ Ընդգծեմ, որ գործընթացն անվճար է»,-ասաց Ժորա Սարգսյանը։
Նոր ստեղծվող հանձնաժողովին դիմելու հնարավորություն կունենան ինչպես աշխատակիցները, այնպես էլ գործատուները։ Դիմելու պատճառները կարող են լինել տարբեր՝ աշխատավարձի չվճարում կամ մասամբ վճարում, վերջնահաշվարկի թերի կատարում, արձակուրդի չտրամադրում, աշխատակցի կողմից աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարում և այլն։
Վեճը լուծելու համար բավական է միայն կողմերից մեկի դիմումը։ Հանձնաժողովի ընդունած վերջնական որոշումը մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել դատարանում։ Եթե նշված ժամկետում դատարանում բողոքարկում չեղավ, ապա հաշտարարի հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ու կողմը պարտավոր է այն կատարել։ Չկատարելու դեպքում իրավունք կունենա միջամտել Հարկադիր կատարման ծառայությունը, որին կտրվի համապատասխան լիազորություն։
«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, և ուզում եմ ընդգծել, որ սա շատ հաջողված կառույց է։ Մի շարք եվրոպական երկրներում ընդհանուր աշխատանքային վեճերի 90-ից ավելի տոկոսը քննում է հաշտարարի հանձնաժողովը։ Դա նշանակում է, որ այդքան գործ չի մտնում դատարան, դա էլ իր հերթին նշանակում է, որ մի կողմից դատարանների ծանրաբեռնվածությունը բավականին թեթևանում է, մյուս կողմից էլ քաղաքացիները իրենց վեճերը լուծում են կարճ ժամկետում, ստիպված չեն լինում տարիներով սպասել դատարանների որոշմանը»,-ասաց Ժորա Սարգսյանը։
Նախագիծը ներկայում դրվել է հանրային քննարկման, որը որոշ ժամանակ անց ներկայացվելու է կառավարությունում ու Ազգային ժողովում։ Բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո հաջորդ տարվա երկրորդ կեսին հաշտարարի հանձնաժողովը կսկսի գործել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48 -
«Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն»․ Հունաստանի նախագահ
2026/04/24/ 14:46 -
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 14:25 -
Եղանակային ծայրահեղ երևույթներ են կանխատեսվում․ Էլ-Նինյոն վերադառնում է
2026/04/24/ 14:17 -
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
2026/04/24/ 14:14 -
Եվրախորհրդարանում կքննարկվի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության վերաբերյալ բանաձև
2026/04/24/ 13:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ