Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները
Լուրեր |
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Մասնավորապես հայտնել է, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով։ Սակայն առողջական խնդիրների պատճառով օրեր անց մեկնել են արտերկիր՝ չստանալով իրենց հասանելիք կենսաթոշակները։ Վերադառնալով Հայաստան՝ նրանք ներկայացել են Միասնական սոցիալական ծառայություն՝ կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու համար, սակայն իրենց հայտնել են, որ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նրանց տվյալներն արդեն առկա են։ Որոշ ժամանակ անց պարզել են, որ կենսաթոշակները բանկային քարտերին չեն փոխանցվել: Անձինք գրավոր դիմում են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ստացել են պատասխան, որ դիմումն անհրաժեշտ էր ներկայացնել սահմանված ժամկետում, ուստի կենսաթոշակը նշանակվելու է դիմելու ամսից։
Պաշտպանը նշված խնդիրը հասցեավորել է պետական իրավասու մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ համագործակցության շնորհիվ խնդիրը հասցեավորվել է, տրվել են համապատասխան լուծումներ և իրականացված հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեղահանված անձանց չվճարված կենսաթոշակները փոխանցվել են վերջիններիս:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.