Հաղթողները փոդքասթի հյուրն է #մարքեթինգ ի ու #բիզնես ի փորձագետ, #Մանթաշյանց գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը։ Նրա հետ խոսեցինք իր առաջին քայլերից #բիզնես աշխարհում, «Չոր մարքեթինգի» ստեղծման ու նոր գրքի հրատարակման մասին։
Վահրամը կիսվեց նաև մերժումների ու ձախողումների իր փորձով, պատմեց Մանթաշյանց 100-ի ստեղծման գաղափարի, Հայաստանում բիզնես ոլորտի խնդիրների ու իր չխախտվող սկզբունքների մասին։
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև աշխատակիցների ընտրությանը, իր ամենամեծ թերությանը, ինչպես նաև այն նախագծերին, որոնք արվում են բանակի և հայրենիքի համար։

