Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ

Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է գործող խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակի պատճառով:

Այս մասին Sputnik Արմենիայի պատասխան գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ռազմավարական նշանակություն Նշված գազատարն ապահովում է Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ավելի քան 80%-ը։ Տեղափոխման հիմնական նպատակը վթարների և մատակարարման հնարավոր խափանումների ռիսկերի նվազեցումն է։ Թեև ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հնչել էր տեսակետ սահմանազատման գործընթացի հետ հնարավոր կապի վերաբերյալ, պաշտոնական պարզաբանումը շեշտադրում է բացառապես տեխնիկական անվտանգությունը։

Նախագծի մանրամասները

  • Ֆինանսավորում. Աշխատանքներն իրականացվում են վրացական կողմի միջոցներով։

  • Ժամկետներ. Գործընթացը սկսվել է, ավարտը նախատեսված է մինչև 2027 թ. տարեվերջ։

  • Անխափանություն. Շինարարության ընթացքում Հայաստանի գազամատակարարման ընդհատումներ չեն կանխատեսվում։

Հարցը համաձայնեցվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։