Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Հայտարարության համաձայն՝ Տրանսպորտային անվտանգության վարչության (TSA) ավելի քան 400 աշխատակից ազատվել է աշխատանքից, ինչի հետևանքով օդանավակայաններում առաջացել է քաոսային իրավիճակ։
Սպիտակ տունը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Դեմոկրատական կուսակցությանը՝ կոչ անելով Կոնգրեսին անհապաղ աջակցել նախարարության ֆինանսավորմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատակիցների պակասի պայմաններում մարտի 23-ից օդանավակայանների անվտանգության ապահովման գործում կներգրավվեն Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցները։
Տրանսպորտային անվտանգության վարչությունը գործում է Ներքին անվտանգության նախարարության կազմում և ստեղծվել է 2001 թվականին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո՝ օդանավակայանների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, թե որքան զգայուն է ազգային անվտանգության համակարգը ֆինանսավորման խնդիրների նկատմամբ։

