2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ մայրաքաղաքի կենտրոնում կիրականացվեն ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։
Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է մարտի 19-ի նիստում։
Որոշման հիմնավորման համաձայն՝ միջազգային միջոցառման կազմակերպումը պահանջում է ապահովել մայրաքաղաքի ենթակառուցվածքների, այդ թվում՝ կենտրոնական փողոցների բարեկարգ և անվտանգ վիճակը։
Նորոգման աշխատանքները կկատարվեն գագաթնաժողովի անցկացման վայրերին և պաշտոնական երթուղիներին հարող հատվածներում։
Մասնավորապես, աշխատանքներ կիրականացվեն հետևյալ փողոցներում՝
-
Բուզանդի փողոց
-
Պարոնյան փողոց
-
Պռոշյան փողոց
-
Սարյան փողոց
Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերանորոգել շուրջ 57,957.5 քմ ճանապարհահատված։
Տվյալ նախաձեռնությունը ուղղված է ենթակառուցվածքների բարելավմանը և միջազգային միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։

