Որ ապրանքներն են թանկացել, որոնք էժանացել Հայաստանում 2025-ին
Լուրեր |
2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ․ հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․2 տոկոսով։ 2024թ․ դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0․8 տոկոսի աճ։
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 5․1 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գներն աճել են 5․5 տոկոսով։
Հագուստի և կոշիկի գները նվազել են 2 տոկոսով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, գազի և էլեկտրաէներգիայի գները բարձրացել են 0․8 տոկոսով։
Տնային տեխնիկայի և սպասարկման գներն անկում են գրանցել՝ 0․6 տոկոս։
Առողջապահական ծառայությունների գներն աճել են 3․5 տոկոսով, իսկ տրանսպորտինը՝ 4․6 տոկոսով։
Կապի ծառայությունների սակագները նվազել են 0․1 տոկոսով։
Հանգստի և մշակույթի գներն աճել են 1․2 տոկոսով, կրթության ոլորտինը՝ 7․8 տոկոսով։
Ռեստորանների և հյուրանոցների գներն աճել են 1․8 տոկոսով, իսկ տարբեր ապրանքների ու ծառայությունների գները նվազել են 0․4 տոկոսով։
2025թ․ օգոստոսին 2024թ․ օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 4․9 տոկոսով։ Միևնույն ժամանակ հուլիսի համեմատ ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ։ Մայրաքաղաքում արձանագրվել է 0․1 տոկոսի անկում։
Սննդամթերքի որոշ ապրանքների գների փոփոխությունները եղել են հետևյալը․ բրինձ՝ +0․7%, հաճարիկ՝ +1․5%, լոբի՝ +2․1%, հաց՝ +5․1%, ոլոռ՝ +7․8%։ Խոզի միսը թանկացել է 10․3 տոկոսով, կարագը՝ 12․8 տոկոսով, արևածաղկի յուղը՝ 16․8 տոկոսով, սուրճը՝ 13․5 տոկոսով, կակաոն՝ 22․5 տոկոսով։ Ձվի գինը նվազել է 5․8 տոկոսով, հնդկացորենինը՝ 2․7 տոկոսով։ Միաժամանակ, մրգերի գներն աճել են 11․6 տոկոսով։
Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1․1 տոկոսով։ Մայրաքաղաքում օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է 0․6 տոկոսի աճ։ Բենզինի գներն տարեկան կտրվածքով նվազել են 2․9 տոկոսով, դիզելինը՝ 2․4 տոկոսով։ Հեղուկ գազի գները տարեկան կտրվածքով նվազել են 14․1 տոկոսով։
Ծառայությունների սակագները 2025թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 3․2 տոկոսով, իսկ հուլիսի համեմատ՝ 0․3 տոկոսով։
Արտարժույթի շուկայում օգոստոսին արձանագրվել է սպառողական գների 0․2 տոկոսի աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի 0․2 տոկոսի նվազում։ Դրամի միջին փոխարժեքը կազմել է 383․2 դրամ՝ 1․3 տոկոսով ցածր, քան նախորդ տարվա օգոստոսին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk