ABNews

Երբ կավարտվի Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարությունը

Լուրեր | 2026/04/08 10:06

Երբ կավարտվի Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարությունը

Փոխնախարարը կարևորել է համագործակցությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։

Փոխնախարարը կարևորել է համագործակցությունը և նշել, որ իրանական ընկերության ակտիվ ներգրավվածության շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում՝ 2027 թվականին։

Կողմերը նաև ընդգծել են համատեղ ծրագրերի շարունակականության կարևորությունը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը