Ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս. ՊԵԿ
Լուրեր |
Ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է hարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։
«Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ hարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը կարող եք ներկայացնել ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։
Անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված վարձավճարներից եկամտային հարկը պետական բյուջե կարող եք վճարել կանխիկ և անկանխիկ եղանակներով։
Անկանխիկ եղանակով վճարումը կարող եք կատարել ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում, որտեղ ներկայացրել եք հայտարարագիրը՝ ընտրելով «վճարումներ» բաժինը։
Հարկն անկանխիկ կարող եք վճարել նաև վճարային տերմինալների միջոցով։
Իսկ կանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած բանկ և եկամտային հարկի գումարը փոխանցել՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։ Կարևոր է հիշել, որ բանկում վճարում կատարելիս Ձեր հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) պարտադիր պետք է լրացնել ՀՎՀՀ-ի համար նախատեսված համապատասխան դաշտում, ոչ թե նպատակ դաշտում։
Միաժամանակ հիշեցնենք՝ եթե 2024 թվականին անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացել եք եկամուտներ, ապա եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը պետք է ներկայացնեք և եկամտային հարկը պետական բյուջե վճարեք՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․