Ինչ կփոխվի ՀԴՄ-ներում և ապրանքների դրոշմավորման կարգում նոր օրենքի ընդունումից հետո
Լուրեր |
Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Այն միտված է պարտադիր դրոշմավորմամբ ապրանքների նույնականացման գործընթացի արդիականացմանն ու բարելավմանը՝ ապահովելով ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։
Թվային դրոշմավորման ավելի արդյունավետ համակարգ
Նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման համակարգում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են դրոշմավորման համակարգի արդյունավետ գործարկմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության բոլոր փուլերում գործընթացների պատշաճ կազմակերպմանը, հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործմանը և հարկային իրավախախտումների հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը։
Տվյալների փոխանցման իրավական հիմք
Օրենքի փոփոխությամբ ստեղծվել է իրավական հիմք, որը թույլ կտա Կառավարությանը սահմանել այն դեպքերը, երբ ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տվյալները պետք է հարկային մարմին փոխանցվեն էլեկտրոնային եղանակով՝ հավելվածի միջոցով։ Այն թույլ կտա ճկուն և արդյունավետ վերահսկողություն իրականացնել նույնիսկ այն դեպքերում, երբ ապրանքները վաճառվում են ոչ թե ամբողջությամբ, այլ՝ մաս-մաս, օրինակ հանրային սննդի և հյուրանոցային ծառայությունների ոլորտներում, որտեղ ապրանքներն օգտագործվում են ոչ թե առանձին վաճառքի, այլ ծառայությունների մատուցման ընթացքում։
Պատասխանատվության միջոցների մեղմացում
Սահմանվել է տուգանքների նոր համակարգ, որով վերանայվում և մեղմվում են պատասխանատվության միջոցները: Գործող կարգավորմամբ ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն չտրամադրելը կամ փաստացի տվյալներից տարբերվող տեղեկատվություն տրամադրելը, համարվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում, հետևաբար, տուգանքը ևս համարժեք է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման տուգանքին: Նոր փոփոխությամբ՝ այսուհետ յուրաքանչյուր խախտման դեպքում սահմանվել է 30 000 դրամ տուգանք։ Տուգանքների հանրագումարը մեկ ստուգման ակտով չի կարող գերազանցել՝ առաջին խախտման դեպքում 300 000 դրամը, մեկ տարվա ընթացքում խախտման առաջին կրկնման դեպքում՝ 3 մլն դրամը, իսկ երկրորդ և հետագա կրկնությունների դեպքում՝ 10 մլն դրամը։
ՀԴՄ կտրոնում կարտացոլվեն նաև ապրանքի նույնականացման միջոցի տվյալները
ՀԴՄ կիրառող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքներ վաճառելիս, պարտավոր են նույնականացման միջոցները սկանավորել, և տվյալները ՀԴՄ-ի կամ դրան միացված համակարգերի միջոցով փոխանցել հարկային մարմնի միասնական շտեմարան։ Ընդ որում, սահմանվել է, որ այդ նույնականացման միջոցների տվյալները պետք է արտացոլվեն նաև ՀԴՄ կտրոնի վրա, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ հետևել և վերահսկել ապրանքների վաճառքը: Այս պահանջը թույլ կտա հարկային ստուգման ժամանակ տեղում պարզել՝ արդյոք տվյալ ապրանքի նույնականացման միջոցը շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով ներկայացվել է հարկային մարմին:
Իրազեկման թերթիկն՝ այստեղ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին