Էքսպոն մեկ հարթակում միավորել է բժշկական ոլորտի առաջատար մասնագետներին, բուժկենտրոնների ներկայացուցիչներին, մատակարարներին և ոլորտով հետաքրքրված այցելուներին։ Ցուցահանդեսում ներկայացված են գերժամանակակից բժշկական սարքավորումներ, ոլորտային նորարար տեխնոլոգիական լուծումներ, ինչպես նաև միջազգային արտադրող ընկերությունների վերջին սերնդի մոդելները։
Ցուցահանդեսի շրջանակում Ակբա Լիզինգն առաջարկում է բացառիկ պայմաններ բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։
«Ակբա Լիզինգը ստեղծման օրվանից մեծ ուշադրություն է դարձրել առողջապահության ոլորտին, քանի որ մենք գիտակցում ենք, որ լավ մասնագետներ ունենալուց բացի, բժշկական հաստատությունների համար շատ կարևոր է նաև բժշկական նորագույն սարքավորումների ձեռքբերումը։
Այսպես մենք փորձում ենք մեր լուման ներդնել Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացման համար։ Հիմա նաև ունենք սուբսիդավորում պետության կողմից, որի օգնությամբ առաջարկում ենք մինչև անգամ 0,5% փաստացի տոկոսադրույքով ֆինանսավորում»,- նշել է Ակբա Լիզինգի պորտֆելի կառավարման և հաճախորդների ներգրավման բաժնի պետ Արթուր Պողոսյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
*գովազդ

