ABNews

Ինչ անել, եթե ճանապարհներին թերություն եք նկատել․ նոր հարթակ՝ ահազանգելու համար

Լուրեր | 2026/06/19 11:54

Ինչ անել, եթե ճանապարհներին թերություն եք նկատել․ նոր հարթակ՝ ահազանգելու համար

Եթե նկարել եք թերություններ ՀՀ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներին, ապա Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով կարող եք այդ մասին տեղեկացնել պատասխանատուներին, և կարճ ժամկետում այդ թերությունները կվերացվեն։ Այս մասին հայտնում է Ճանաարհային դեպարտամենտը։

«Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») բջջային հավելվածը կարող եք ներբեռնել PlayMarket-ում և AppStore-ում։

Հավելվածում առկա է եռալեզու ուղեցույց, որը կհուշի՝ ինչպես այն օգտագործել։

Պարզապես ճանապարհահատվածում, որտեղ արձանագրել եք թերություն, կատարեք տեղորոշում, լուսանկար, կցեք այն, նշեք մեկնաբանություն, ձեր էլ. հասցեն և սեղմեք «Հաստատել» կոճակը։

Հավելվածը նաև տեղեկատվական հարթակ է։ Այն ձեզ կծանուցի ընթացիկ շինաշխատանքների, ճանապարհների անցանելիության, շրջանցիկ ճանապարհների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը